Տոկիո-2020. Գերազանցվեց աշխարհի ևս մեկ ռեկորդ (ֆոտո)

14:33   4 օգոստոսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հեծանվասպորտի մրցաշարում գրանցվեց աշխարհի ռեկորդ: Հեծանվահրապարակի տղամարդկանց թիմային հետապնդումով հեծանվավազքում հաղթեց Իտալիայի հավաքականը, որը գրանցեց 3.42,032 արդյունք: Աշխարհի նախորդ ռեկորդը ևս պատկանում էր իտալացիներին:

Արծաթե մեդալակիր դարձավ Դանիայի թիմը (3.42,198): Բրոնզե մեդալը բաժին հասավ Ավստրալիայի հավաքականին, որն ուժեղ գտնվեց Նոր Զելանդիայի թիմից:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ, որոնցից 6-ն արդեն գտել էին իրենց տերերին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.