15:37 30 հուլիսի, 2021Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ հաղթանակից ու եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Հասա ռևանշի, քանի որ այս տարի գրունտի վրա պարտվել էի իսպանացուն: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Ապահովեցի մեդալ ու կպայքարեմ ոսկու համար:
Ինձ բազմիցս հարցրել են Օլիմպիական խաղերի ու մեդալների մասին: Այստեղ եմ եկել մանկությանս երազանքի մասին մտքով՝ խաղալ Օլիմպիական խաղերում: Երբ պլան էի պատրաստում, Օլիմպիական խաղերն առաջնային դիրքերում էին: Այստեղ եմ եկել մեդալների համար պայքարելու, և դա ստացվեց»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ նվազագույնն օլիմպիական արծաթե մեդալ ապահոված Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի գերանացի Ալեքսանդր Զվերևը, որը հուլիսի 30-ին պայքարից դուրս թողեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:
Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.