Տոկիո-2020. Արման Դարչինյանի հաղթական մենամարտը՝ տեսանյութով

20:22   29 հուլիսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգում հուլիսի 29-ին հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը: 1/8 եզրափակիչում վանաձորցի բռնցքամարտիկը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մենամարտի տեսությունը:

Քառորդ եզրափակիչում Արման Դարչինյանը օգոստոսի 1-ին կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է նաև 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչում պարտվել էր  Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։