19:18 24 հուլիսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը խաղարկվեցին մեդալների 11 հավաքածուներ: Առաջին օրվանից հետո մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն է, որը նվաճել է 3 ոսկե ու մեկ բրոնզե մեդալ: Ճապոնիան ու Իտալիան մեկական ոսկե ու արծաթե մեդալներով բաժանում են 2-3-րդ տեղերը:
Մյունխեն-1972-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկային մեդալային օրը: ԱՄՆ-ի թիմը ներկայացուցիչ ուներ 5 մարզաձևերում:
Հուլիսի 24-ին պայքարի մեջ մտավ նաև Հայաստան 17 ներկայացուցիչներից առաջինը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը: Հենացատկի մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում 28-ամյա Դավթյանը գրանցեց 9-րդ արդյունքը և չկարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքեց 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:
Երկրորդ մեդալային օրը՝ հուլիսի 25-ին, Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ, 10 մետր):
Տոկիո-2020, առաջին օրվա բոլոր մեդալակիրները
Հրաձգություն, կանայք, օդամղիչ հրացան, 10մ
Հեծանվասպորտ, շոսե, տղամարդիկ, խմբակային մրցում
Ծանրամարտ, կանայք, 49 կգ
Նետաձգություն, միկստ, թիմային պայքար
Հրաձգություն, տղամարդիկ, օդամղիչ ատրճանակ, 10մ
Ձյուդո, կանայք, 48 կգ
Ձյուդո, տղամարդիկ, 60 կգ
Սուսերամարտ, կանայք, խոցասուսեր
Սուսերամարտ, տղամարդիկ, թրամարտ
Թաեքվոնդո, կանայք, 49 կգ
Թաեքվոնդո, տղամարդիկ, 58 կգ

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.