Հայաստանի պատվիրակությունը՝ Տոկիո-2020-ի բացմանը (ֆոտո)

15:52   23 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների (ուղիղ եթեր):

Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում ընթացող շքերթին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Հայաստանի թիմը 12-րդը դուրս եկավ շքերթի, որին կմասնակցեն 206 պատվիրակություններ: Տրիբունայում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով պատվիրակություններն ամբողջական կազմով չեն մասնակցում շքերթին:

Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.