Իտալիայի նախագահն ու վարչապետն ընդունել են ազգային թիմին (ֆոտո)

21:37   12 հուլիսի, 2021

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին պաշտոնական նստավայր Պալացո Կիջիում ընդունել է Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին, հաղորդում է թիմի պաշտոնական թվիթերյան էջը։

Դրանից առաջին Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմին ընդունել է նաեւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան։

Իտալիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի գավաթը՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում հաղթելով անգլիացիներին (1։1, 11մ՝ 3։2)։ Նախորդ անգամ թիմը նման հաջողության հասել էր 1968–ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.