Իտալիայի թիմի ֆուտբոլիստները կստանան 250 հազարական եվրո պարգեւավճար

23:10   12 հուլիսի, 2021

Եվրո–2020–ի չեմպիոնության համար Իտալիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 250 հազար եվրո պարգեւավճար, հաղորդում է Calciomercato-ն։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան գումարը կհատկացնի չեմպիոնության համար ՈւԵՖԱ–ից ստացած 28 միլիոն եվրոյից։

Եզրափակիչում պարտության դեպքում Իտալիայի հավաքականի խաղացողներից յուրաքանչյուրը կստանար 200 հազար եվրո։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իտալիան հաղթել է անգլիացիներին (1։1, 11մ՝ 3։2):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.