Մակրոնը հաղորդագրություն է գրել Մբապեին

17:48   30 հունիսի, 2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաղորդագրություն է գրել ազգային հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ հայտնելով իր աջակցությունը, հաղորդում է Le Parisien–ը։

Հիշեցնենք, ուր աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողը Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում պարտվել է շվեյցարացիներին։

Հետխաղա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվողն էր թույլ տվել միակ վրիպումը, որի պատճառով ֆրանսիացիները լքեցին պայքարը:

Մբապեն ներողություն էր խնդրել այդ 11 մետրանոցի համար:

Եվրո-2020-ում Մբապեին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Նա մասնակցեց 4 հանդիպման՝ մեկնարկային կազմում խաղալով առանց փոխարինման:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.