09:44 16 հունիսի, 2021Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 16-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը: Կանցկացվեն 3 հանդիպումներ A և B խմբերում:
Խաղային օրը կմեկնարկի Սանկտ Պետերբուրգում, որտեղ ռուսները B խմբում կմրցեն Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Այնուհետև A խմբում կանցկացվեն Թուրքիա - Ուելս և Իտալիա - Շվեյցարիա դիմակայություններ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ
Թուրքիա – Ուելս՝ 20:00 (Երևանի ժամանակ)
Իտալիա – Շվեյցարիա՝ 23:00
B խումբ
Ֆինլանդիա – Ռուսաստան՝ 17:00
Կարդացեք նաև՝
Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով
Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.