23:05 12 հունիսի, 2021Ֆուտբոլի Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցրած Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցից Facetime-ի տեսակապով զանգել է թիմակիցներին և հայտնել, որ իր վիճակը կարգավորվել է, որպեսզի նրանք շարունակեն խաղը: Այդ մասին սոցցանցերում հայտարարել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Պիտեր Մոլերը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում անցկացվող հանդիպումը 43-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվեց մոտ 2 ժամ անց: Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում և ընկել խոտածածկին: Հանդիպման վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով:
Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները պայքարում էին իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստի կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:
Դրանից հետո ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ դանիացի ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.