09:09 11 հունիսի, 2021Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին:
Եվրո-2020-ի բացման հանդիպումը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, որտեղ Իտալիայի և Թուրքիայի հավաքականները կհանդիպեն A խմբում:
Իտալիայի և Թուրքիայի հավաքականները պատմության մեջ հանդիպել են 7 անգամ: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1962 թվականին, իսկ նախորդը՝ 2006-ին: Այդ խաղերում 4 հաղթանակ տարել են իտալացիները, ևս 3 անգամ թիմերը չեն պարզել հաղթողին:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.50 գործակցով: Թուրքերի հաղթանակը ստացել է 8.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75։
A խմբի մյուս խաղում հունիսի 12-ին կմրցեն Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները:
Կարդացեք նաև՝ Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով
Եվրոպայի գործող չեմպիոնն է Պորտուգալիայի հավաքականը, որը «Մահվան» խմբում է հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հունգարիայի հավաքականների հետ:
Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա կլինեն սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 երկրների 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ
Թուրքիա – Իտալիա՝ 23:00 (Երևանի ժամանակ)
Ուելս – Շվեյցարիա՝ 17:00 (Հունիսի 12, Բաքու)
B խումբ
Դանիա – Ֆինլանդիա՝ 20:00 (Հունիսի 12, Կոպենհագեն)
Բելգիա – Ռուսաստան՝ 23:00 (Հունիսի 12, Սանկտ Պետերբուրգ)
C խումբ
Անգլիա – Խորվաթիա՝ 17:00 (Հունիսի 13, Լոնդոն)
Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա՝ 20:00 (Հունիսի 13, Բուդապեշտ)
D խումբ
Հոլանդիա – Ուկրաինա՝ 23:00 (Հունիսի 13, Ամստերդամ)
Շոտլանդիա – Չեխիա՝ 17:00 (Հունիսի 14, Գլազգո)
E խումբ
Լեհաստան – Սլովակիա՝ 20:00 (Հունիսի 14, Սանկտ Պետերբուրգ)
Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Հունիսի 14, Սևիլիա)
F խումբ
Հունգարիա – Պորտուգալիա՝ 20:00 (Հունիսի 15, Բուդապեշտ)
Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Հունիսի 15, Մյունխեն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.