«Ռոլան Գարոս»․ Ֆեդերերը հրաժարվեց շարունակել պայքարը

20:22   6 հունիսի, 2021

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը հրաժարվեց շարունակել պայքարը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 39-ամյա շվեյցարացին դուրս էր եկել չորրորդ շրջան եւ պետք է մրցեր իտալացի Մատեո Բերետինիի հետ։

«Իմ թիմի հետ քննարկումներից հետո որոշեցի, որ պետք է դադարեցնեմ մասնակցությունս «Ռոլան Գարոսին»։ Ծնկի երկու վիրահատությունից եւ ավելի քան մեկ տարվա վերականգնողական գործընթացից հետո ինձ համար կարեւոր է ուշադիր լինել եւ չարագացնել վերջնական վերականգնման փուլը։ Շուտով կհանդիպենք»,- Թվիթերում գրել է Ֆեդերերը, որը վիրահատություններից հետո երրորդ մրցաշարին էր մասնակցում։

Հիշեցնենք, որ Ֆեդերերը «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչի նկատմամբ հաղթանակի շնորհիվ սահմանել է ռեկորդ: Նա «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան դուրս եկած ամենատարեց թենիսիստն է՝ 39 տարեկան, 9 ամսական։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։