Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Ալաշկերտը»

15:01   20 մայիսի, 2021

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Երևանի «Ալաշկերտը», հաղորդում է Sport24-ը:

Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչն այդ պաշտոնում կփոխարինի Աբրահամ Խաշմանյանին, որն այս տարվա հունվարին էր վերադարձել «Ալաշկերտ»: Խաշմանյանի գլխավորությամբ երևանյան ակումբը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր «Ուրատուն», որը նա գլխավորել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021-ի մարտի 9-ը: Մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանը գլխավորել է նաև Մոսկվայի «Արարատը», ռուսական «Նիժնի Նովգորոդը», «ԲՄԱ Խաբարովսկը», «Խիմկին», «Տոսնոն», «Լուչ-Էներգիան», «Անժին», «Տամբովը» «Մաշուկ-ԿՀՋ»-ն, Տաշքենդի «Պախտակորը», Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը այլ ակումբներ:

Հայաստանի գավաթի խաղրակության եզրափակիչում «Ալաշկերտը» 1:3 հաշվով պարտվել էր Երևանի «Արարատին», որը 13 տարի անց դարձավ գավաթակիր: Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» 21 խաղից հետո 37 միավորով չորրորդ տեղում է: Առաջատար «Նոան» (23 խաղ) ունի 41 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» (22 խաղ)՝ 38, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Արարատը» (21 խաղ)՝ 37:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։