Զիդան. «Ռեալի» խաղացողներին չեմ հայտնել հեռանալու մասին, դա սուտ է

10:41   17 մայիսի, 2021

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակից (1:0) հետո հերքել է լուրերը, թե Արքայական ակումբի խաղացողներին հայտնել է թիմից հեռանալու մասին:

«Ինչպե՞ս կարող եմ մրցաշրջանի այս հատվածում ասել իմ խաղացողներին, որ հեռանում եմ. դա սուտ է: Մենք կենտրոնացել ենք մրցաշրջանի վերջնամասի վրա, և չենք մտածում այլ բանի մասին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է mundodeportivo.com-ն:

Ավելի վաղ 48-ամյա Զիդանը չէր բացառել, որ կարող է հեռանալ «Ռեալից»: Նա երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Ֆրանսիացու ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Իսպանիայի ընթացիկ առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրից հետո «Ռեալը» 81 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։