Կուման. Ինքս ինձ հարցնում էի՝ ինչով էինք զբաղվում ընդմիջմանը

12:41   12 մայիսի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Լևանտեի» հետ մարտական ոչ ոքիին (3:3):

«Առաջին խաղակեսում լավ էինք խաղում և ստեղծում գոլային պահեր: Ընդմիջումից հետո սկսեցինք կորցնել գնդակը, նվազեցրինք ինտենսիվությունը, և մրցակիցը զարմացրեց մեզ մի քանի դրվագներում: Երբ մրցակցին թույլ ես տալիս վերադառնալ խաղ, արդեն բարդ է փոխել ինչ-որ բան: «Լևանտեն» հասցրեց անել դա: Որպես մարզիչ՝ դու միշտ պատասխանատվություն ես կրում արդյունքի համար: Ինքս ինձ հարցնում էի, թե ինչով էինք զբաղվում ընդմիջմանը: Կարծես խոսում էինք պաշտպանությունում խաղը բարելավելու ու ինտենսիվությունը ավելացնելու մասին, սակայն չարեցինք դա: Հաղթում էինք 2:0 հաշվով և չէինք սպասում ոչ ոքի արդյունք: Մարզիչի աշխատանքը միշտ գնահատվում է քննադատաբար: Հասկանում եմ, որ այդպիսի երկրորդ խաղակեսից հետո հարցեր կառաջանան իմ համար»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 36 խաղից հետո 76 միավորով երկրորդն է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 35 խաղից հետո ունի 77 միավոր։  Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 35 խաղում վաստակել է 76 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։