01:49  ,  12 մայիսի, 2021

«Բարսելոնան» վերջնամասում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» Վալենսիայում հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ ընթացում հաղթում էր 2։0 հաշվով։ Թիմերը 3-ական գոլ փոխանակեցին։

Կատալոնական ակումբից աչքի ընկան հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին, իսպանացի Պեդրին եւ ֆրանսիացի Ուսման Դեմբելեն։

«Բարսելոնան» 36 խաղից հետո 76 միավորով երկրորդն է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 35 խաղից հետո ունի 77 միավոր։  Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 35 խաղում վաստակել է 76 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 3։3 (տեսանյութ)

Գոնսալո Մելերո, 57, Խոսե Լուիս Մորալես, 59, Սերխի Լեոն, 83 - Լիոնել Մեսի, 25, Պեդրի, 34, Ուսման Դեմբելե, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում