Բուֆոնը հայտարարել է «Յուվենտուսից» հեռանալու մասին

16:30   11 մայիսի, 2021

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա Թուրինի «Յուվենտուսից»:

«Որոշել եմ չերկարաձգել «Յուվենտուսի» հետ պայմանագիրը և հեռանալ այս մրցաշրջանի վերջում»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է BeIn Sports-ը:

Հիշեցնենք, որ 43-ամյա Բուֆոնը «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 7 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։