Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

21:53   2 մայիսի, 2021

9 տարի անց առանց Իտալիայի չեմպիոնի տիտղոսի մնացած Թուրինի «Յուվենտուսն» A Սերիայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ:

Մինչև 83-րդ րոպեն դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինայի գոլի շնորհիվ, սակայն վերջնամասում Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց «Յուվենտուսին»: Պորտուգալացի հարձակվողն աչքի ընկավ 83-րդ և 90-րդ րոպեներին և 27 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» հավաքեց 69 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանին» ու «Ատալանտային»: «Ուդինեզեն» 39 միավորով 11-րդն է:

Հիշեցնենք, որ այս տուրի արդյունքում Միլանի «Ինտերը» ժամանակից շուտ նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն ունի 82 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ 13-ական միավոր առաջ է մոտակա հետապնդողներից:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Նաուել Մոլինա, 10 – Կրիշտիանու Ռոնալդու, 83, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։