19:19  ,  2 մայիսի, 2021

«Ինտերը» ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն

Միլանի «Ինտերը» ժամանակից շուտ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Դա հայտնի դարձավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցած «Սասուոլո» - «Ատալանտա» խաղից հետո: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով և «Ատալանտան» կորցրեց առաջատար «Ինտերին» հասնելու շանսերը:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն ունի 82 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ 13-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանից» ու «Ատալանտայից»:

Հիշեցնենք, որ 2011/2012թթ. մրցաշրջանից հետո Թուրինի «Յուվենտուսն» առաջին անգամ չի նվաճում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

«Ինտերը» պատմության մեջ 19-րդ անգամ է դառնում Իտալիայի չեմպիոն: Նախորդ անգամ միլանյան ակումբն Իտալիայի առաջնությունում հաղթել էր 2009/2010 մրցաշրջանում:

«Յուվենտուսն» «Ինտերին» շնորհավորել է չեմպիոնության առթիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով