ԵԱ. Արման Անդրեասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

16:05   19 ապրիլի, 2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ, որոնցից մեկը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Անդրեասյանը մրցեց լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթեց 10:5 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ռուս Իսրաիլ Կասումովը:

Գևորգ Թադևոսյանը (65 կգ) ևս մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին: 

Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում մեկնարկեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի նկատմամբ 10:0 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ փուլում պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին՝ 1:11:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ: Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։