Պորիեն ներողություն է խնդրել Քոնոր Մաքգրեգորից

14:14   15 ապրիլի, 2021

Ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն ներողություն է խնդրել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորից: Իռլանդացի մարտիկը խոստացել էր հունվարին 500 հազար եվրո փոխանցել Պորիեի բարեգործական հիմնադրամին, սակայն ամերիկացին հայտարարել էր, որ իր առաջիկա մրցակիցը չի կատարել խոստումը: Դրանից հետո Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հայտնել էր Պորիեի հետ մենամարտը չեղյալ հայտարարելու մասին:

«Ես չափազանց տարված եմ բարեգործությամբ: Ես շտապեցի ու հրապարակեցի ներքին տվյալներ: Ներողություն եմ խնդրում:

Մենք ապրում ենք, մենք սովորում ենք: Բարի գործ անելն իմ նպատակն է: Զգում եմ, որ ստեղծել եմ բացասական էներգիա, սակայն միշտ փորձում եմ ժպտալու առիթներ տալ մարդկանց»,- թվիթերյան էջում գրել է ամերիկացին:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի ու Պորիեի միջև երրորդ մենամարտը նախատեսված է անցկացնել հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում:

Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։