Էվանդեր Հոլիֆիլդը կմենամարտի Մայք Թայսոնին հաղթած բռնցքամարտիկի հետ

10:50   13 ապրիլի, 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 5-ին, հայտնում է Boxing Scene-ը:

58-ամյա ամերիկացին ցուցադրական մենամարտ կանցկացնի Կևին Մաքբրայդի հետ, որը ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին հաղթած վերջին բռնցքամարտիկն է: 47-ամյա իռլանդացին Թայսոնին հաղթել է 2005-ին:

Բռնցքամարտիկները կանցկացնեն 8 ռաունդ, յուրաքանչյուրը՝ 2 րոպե: Նրանք հանդես կգան առանց պաշտպանիչ սաղավարտի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայք Թայսոնը հրաժարվել է 25 միլիոն դոլարի դիմաց մենամարտել Էվանդեր Հոլիֆիլդի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։