11:52  ,  23 մարտի, 2021

Մայք Թայսոնը հրաժարվել է 25 միլիոնով մենամարտել Էվանդեր Հոլիֆիլդի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը չի ցանկացել մենամարտել ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի հետ: Այդ մասին հայտնել են Հոլիֆիլդի ներկայացուցիչները:

Կազմակերպիչները ցանկացել են մենամարտն անցկացնել մայիսի 29-ին Մայամիում, իսկ Թայսոնին առաջարկվել է 25 միլիոն դոլար:

«Մենք կարծում էինք, որ գործարքն ավարտին կհասցնենք, սակայն ամեն բան շատ արագ խափանցվեց: Թայսոնի մարդիկ մերժեցին բոլոր առաջարկները: Մենք բարի մտադրություններով էինք բանակցում, բայց, ինչպես երևում է, անիմաստ ժամանակ անցկացրինք»,- ասել է Էվանդեր Հոլիֆիլդի մենեջեր Քրիս Լոուրենսը, փոխանցում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Էվանդեր Հոլիֆիլդը 2 անգամ հաղթել է Մայք Թայսոնին: 1996-ին տեղի ունեցած առաջին մենամարտում Հոլիֆիլդը 11-րդ ռաունդում մրցակցին նոկաուտի է ենթարկել, իսկ 1997-ին անցկացված երկրորդ հանդիպման ժամանակ Թայսոնը կծել էր մրցակցի ականջը և որակազրկվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English