Խաբիբ Նուրմագոմեդովի բոլոր հաղթանակները UFC-ում

09:45   22 մարտի, 2021

UFC-ի պաշտոնական ալիքը Խաբիբ Նուրմագոմեդովի՝ կարիերան ավարտելու հայտարարության կապակցությամբ ներկայացրել է ռուսաստանցի մարտիկի բոլոր հաղթանակները:

32-ամյա մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2012 թվականի հունվարին: Նա հաղթել է բոլոր՝ 12 մենամարտերում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.