Բուդապեշտ. Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները

00:11   20 մարտի, 2021

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում մարտի 20-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Արդիտ Ֆազլջիջա (Շվեդիա) – Դավիդ Էրսետիչ (Լեհաստան) զույգի հաղթողը:

Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկի հետ:

Արթուր Շահինյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի խորվաթ Իվան Հուկլեկը:

Դավիթ Օվասապյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ֆինն Յոհանես Մաենպաեաեի հետ:

Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։