21:11 19 մարտի, 2021Զագրեբի «Դինամոյի» խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Դավիդ Ներեսը («Այաքս»), Խերարդ Մորենոն («Վիլյառեալ») և Բորխա Մայորալը («Ռոմա»):
Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (3:0) 28-ամյա Օրշիչը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում 3 գոլ է խփում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին: 2013-ին նման հաջողության հասել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին տեղի էր ունեցել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
Dame i gospodo...
— GNK Dinamo (@gnkdinamo) March 19, 2021
MISLAV ORŠIĆ #dinamozagreb #UEL @EuropaLeague pic.twitter.com/fT2BBoFHow
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.