Եվրոպայի լիգա. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

01:54   19 մարտի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչը և հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր՝ 8 մասնակիցները:

Քառորդ եզրափակիչի վերջին 4 ուղեգրերը նվաճեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», հոլանդական «Այաքսը», իսպանական «Վիլյառեալը» և չեխական «Սլավիան»:

1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում հաղթեց իտալական «Միլանին», «Վիլյառեալը»՝ Կիևի «Դինամոյին», «Սլավիան»՝ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին», իսկ «Այաքսը»՝ շվեյցարական «Յանգ Բոյզին»:

Ավելի վաղ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը», իսպանական «Գրանադան» և Զագրեբի «Դինամոն»: Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչպատասխան խաղեր

«Միլան» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:1) (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 49

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0:3) (տեսանյութ)

Դավիդ Ներես, 21, Դուշան Տադիչ, 49 (11մ)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:0) (տեսանյութ)

Խերարդ Մորենո, 13, 36

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 1:1) (տեսանյութ)

Պետեր Օլայինկա, 14, Նիկոլաե Ստանչու, 74

Հեռացումներ՝ Կեմար Ռուֆ, 62, Լեոն Բալոգուն, 73 (երկուսն էլ՝ «Գլազգո Ռեյնջերս»)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 0:3) (տեսանյութ)

Ջունիոր Մորաես, 56 – Բորխա Մայորալ, 48, 72

«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 3:1) (տեսանյութ)

Յուսեֆ ԷԼ Արաբի, 51

Հեռացում՝ Օուսեյնու Բա, 82 («Օլիմպիակոս»)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 0:2) (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 62, 83, 106

«Մոլդե» (Նորվեգիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2) (տեսանյութ)

Խեսուս Վալյեխո, 29 (ինքնագոլ), Էրիկ Հեստեդ, 90 (11մ) – Ռոբերտո Սոլդադո, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։