Օլիմպիական ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի բոլոր հաղթանակները՝ տեսանյութերով

09:08   19 մարտի, 2021

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ:

2019թ. Եվրոպայի Արսեն Հարությունյանը եզրափակիչի ճանապարհին տարավ 3 հաղթանակ, իսկ 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Թևանյանը հաղթեց 4 մրցակիցների, այդ թվում՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիին:

Մարտի 19-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևը:

Կիսաեզրափակիչ

Արսեն Հարությունյան - Անդրեյ Յացենկո (Ուկրաինա)՝ 10:0

Քառորդ եզրափակիչ

Արսեն Հարությունյան - Բեկա Բուջիաշվիլի (Վրաստան)՝ 10:5

Որակավորման փուլ

Արսեն Հարությունյան - Ուլադզիսլաու Անդրեյեու (Բելառուս)՝ 10:2


Կիսաեզրափակիչ

Վազգեն Թևանյան - Մոգամեդմուրադ Գաջիև (Լեհաստան)՝ 4:2

Քառորդ եզրափակիչ

Վազգեն Թևանյան - Վլադիմիր Խանչեգաշվիլի (Վրաստան)՝ 6:4

1/8 եզրափակիչ

Վազգեն Թևանյան - Նիուրգուն Սկրիաբին (Բելառուս)՝ 7:5

Որակավորման փուլ

Վազգեն Թևանյան - Վլադիմիր Դուբով (Բուլղարիա)՝ 11:0



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.