«Ուրարտուն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»

15:50   2 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց 31-ամյա ռուս կիսապաշտպան Իգոր Պադերինը, որը վերջերս էր վերսկսել կարիերան:

«Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան հանդիպումից առաջ ստացավ Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն մարզիչի մրցանակը:

«Արարատ-Արմենիան» (12 խաղ) կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 21 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Արարարտն» (13 խաղ) ունի 25 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը» (12 խաղ)՝ 24: «Ուրարտուն» 11 խաղից հետո 18 միավորով 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0:1

Իգոր Պադերին, 48

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։