Խաբիբը շարունակում է մնալ UFC-ի լավագույն մարտիկն անկախ քաշային կարգից

11:22   27 հունվարի, 2021

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը շարունակում է գլխավորել UFC-ի վարկանիշային ցուցակն անկախ քաշային կարգից:

33-ամյա ամերիկացի Ջոն Ջոնսը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է նորզելանդացի Իսրայել Ադեսանիան:

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգոը թեթև քաշային Դասթին Պորիեին նոկաուտով պարտվելուց հետո նահանջել է 15-րդ տեղ: 32-ամյա Պորիեն գլխավորել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը, իսկ անկախ քաշային կարգից ցուցակում 7-րդ տեղում է:  

Ամերիկահայ Էդմեն Շահբազյանը պահպանել է 12-րդ տեղը միջին քաշային կարգում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։