Բենզեմա․ Ազարը շատ է աշխատում եւ լավ խաղ անցկացրեց

16:10   24 հունվարի, 2021

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ 4։1 հաշվով տարած հաղթանակից հետո հույս է հայտնել, որ Արքայական թիմի բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարը առաջիկայում կհասնի լավագույն մարզավիճակին։

«Ալավեսի» հետ խաղում Ազարը դարձել էր գոլի հեղինակ։ Բենզեման դուբլ էր ձեւակերպել։ 

«Ազարը գերազանց էր խաղում «Չելսիում», եւ հիմա նա իր անունը պետք է գրի «Ռեալի» պատմության մեջ։ Նա ամեն օր ավելի է լավացնում իր մարզավիճակը։ Ազարը շատ է աշխատում եւ լավ խաղ անցկացրեց։ Մեզ պետք է Էդենի լավագույն տարբերակը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է AS-ը։

29-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 7 հանդիպման, խփել է 2 գոլ։

«Ռեալը» 19 տուրում վաստակել է 40 միավոր եւ երկրորդ տեղում է։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 17 խաղից հետո ունի 44 միավոր։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։