21-ամյա դարպասապահը պատմական ցուցանիշ է գրանցել «Բարսելոնայի» դեմ խաղում

14:18   22 հունվարի, 2021

«Կորնելիայի» 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում, որտեղ կատալոնական ակումբը 2:0 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում:

MisterChip-ի համաձայն՝ Խուանը պատմության առաջին դարպասապահն է, որը մեկ խաղի ընթացքում 11 մետրանոց 2 հարված է հետ մղում «Բարսելոնայի» հետ դիմակայությունում: Այդ խաղում նա դարձել էր 7 սեյվի հեղինակ: «Բարսելոնայից» 11 մետրանոց հարվածը չէին կարողացել դիպուկ իրացնել բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ու  ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Հիշեցնենք, որ «Կորնելիան» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։