Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Ռոմայի» հաջորդ խաղին

11:04   22 հունվարի, 2021

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը:

Corriere dello Sport-ի համաձայն՝ «Սպեցիայի» դեմ գավաթային հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագն ունի մկանային խնդիրներ, ինչի պատճառով «Ռոմայի» նախորդ մարզմանն աշխատել է անհատական ծրագրով: Մխիթարյանի հետ է եղել նաև իսպանացի կիսապաշտպան Պեդրոն:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։