«Ալկոյանոյի» 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը «Ռեալի» դեմ խաղում

16:47   21 հունվարի, 2021

«Ալկոյանոյի» դարպասապահ Խոսե Խուան Ֆիգեյրաշը 10 սեյվի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2:1):

Opta-ի համաձայն՝ այս մրցաշրջանում «Ռեալի» ոչ մի մրցակցի դարպասապահ այդքան սեյվ չի կատարել:

41-ամյա դարպասպաահի վստահ խաղի շնորհիվ Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչը տարել էր սենսացիոն հաղթանակ և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Ալկոյանոն» հաղթանակ էր կորզել 10 խաղացողներով մնալուց հետո: «Ռեալն» «Ալկոյանոյին» նախորդ անգամ պարտվել էր 70 տարի առաջ՝ 1951 թվականի փետրվարի 4-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։