Զիդան. Տեղի ունեցածը խայտառակություն չէ

14:59   21 հունվարի, 2021

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկոյանոյից» կրած սենսացիոն պարտությունը 1:2 հաշվով:

«Փորձում էինք հաղթել, տղաները խաղադաշտում ներդրեցին բոլոր ուժերը: Ունեինք գոլ խփելու հնարավորություններ, սակայն, երբ դա անել չի հաջողվում, կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ մեզ հետ: Սա բարդ իրավիճակ է, մենք դուրս մնացինք պայքարից, բայց խաղացողները ձգտում էին: Խաղացողներն ունեին մեծ ցանկայություն, և եթե մենք խփեինք երկրորդ գոլը, ամեն բան այլ կլիներ: Պատասխանատվությունն ինձ վրա է:

Պետք է հաղթենք այսպիսի թիմերի, սակայն տեղի ունեցածը խայտառակություն չէ, նման բան լինում է: Հիմա դա տեղի ունեցավ մեզ հետ: Կշարունակենք աշխատել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Ալկոյանոն» հաղթանակ էր կորզել 10 խաղացողներով մնալուց հետո:

«Ռեալն» «Ալկոյանոյին» նախորդ անգամ պարտվել էր 70 տարի առաջ՝ 1951 թվականի փետրվարի 4-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։