«Ռոմային» կգրանցվի տեխնիկական պարտություն տանուլ տված խաղում

18:47   20 հունվարի, 2021

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Ռոման» լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով պարտվել է «Սպեցիային», սակայն մայրաքաղաքային թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն 0։3 հաշվով 5-ի փոխարեն 6 փոփոխություն կատարելու համար, հաղորդում է gazetta.it-ը։

Իտալիայի գավաթի խաղարկության կանոններով նախատեսված չէ լրացուցիչ փոփոխություն լրացուցիչ ժամանակում։ Այդ կանոնը գործում է ՈւԵՖԱ-ի մրցաշարերում։

95-րդ րոպեին «Ռոման» կատարել էր կրկնակի փոփոխություն։ Ընդ որում, «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին այդ դրվագում թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային զգուշացրել է, որ արդեն սպառել են փոփոխությունների հնարավորությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։