Ֆեդերերը Australian Open-ին չի մասնակցի կարանտինի պատճառով

10:25   8 հունվարի, 2021

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը 2021թ․ Ավստրալիայի բաց առաջնությանը չի մասնակցի խիստ կարանտինի պատճառով: Այդ մասին հայտնել է Tennis Australia-ի թենիսիստների հարցով տնօրեն Անդրե Սան:

«Հիմնական պատճառը եղել է կարանտինը: Ես նրա հետ զրուցել եմ մեկ ամիս առաջ, և նա ուներ 2 տարբերակ՝ մրցավայր մեկնել ընտանիքի հետ կամ մենակ: Նա չցանկացավ ընտանիքի հետ անցնել այդ բարդ ճանապարհը կամ մի քանի շաբաթ անցկացնել առանց նրանց»,- Սայի խոսքը մեջբերում է Tennis World USA-ն:

Հիշեցնենք, որ 39-ամյա շվեյցարացի թենիսիստը 1999 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցի Australian Open-ին։ 21 տարում Ֆեդերերը 6 անգամ (2004, 2006, 2007, 2010, 2017, 2018) նվաճել է տիտղոսը։ Անցած տարի Ֆեդերերը երկու անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության։ Australian Open-ը կմեկնարկի փետրվարի 8-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Australian Open-ի մասնակիցները պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։