Պաուլո Ֆոնսեկա. Ինձ չի զարմացնում Մխիթարյանի ցուցադրած խաղը

09:30   23 նոյեմբերի, 2020

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում (3:0):

«Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի խաղացող է, նա կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նրա վերաբերմունքը գործին օրինակելի է, այդ պատճառով ինձ չի զարմացնում նրա ցուցադրած խաղը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։