Լևոն Արոնյանը կոչ է արել չքաղաքականացնել իր գրառումը

16:14   14 նոյեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ է արել չքաղաքականացնել իր գրառումը: Ավելի վաղ հայ գրոսմայստերը կոչ էր արել մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք մոմավառությանը՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների:

«Ի հավելումն նախորդ գրառմանս, ես ուզում եմ նշել, որ ինձ համար քաղաքական դիրքորոշումները ոչ մի կապ չունեն մոմավառության, դրա անցկացման վայրի և կազմակերպիչների հետ: Ես նվիրված եմ իմ ազգին և միշտ շարունակելու եմ լինել՝ անկախ քաղաքական իրադարձություններից: Ես հավատում եմ միայն մեկ ճշմարտության, որ մենք բոլորս ունենք միայն մեկ ազգ ու պիտի համախմբվենք մեկ գաղափարի շուրջ՝ պատվով կերտել մեր ապագան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լևոն Արոնյանը Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում տարած հաղթանակը նվիրել էր Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին՝ նշելով, որ վերջին օրերն ամենացավալին էին իր կյանքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։