14:45  ,  14 նոյեմբերի, 2020

Լևոն Արոնյան. Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և կիսենք մեր զինվորների ընտանիքների ցավը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ է արել մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք մոմավառությանը՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների:

«Հարգելի ընկերներ,

Կարծում եմ՝ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ գրոմսայստերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լևոն Արոնյանը Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում տարած հաղթանակը նվիրել էր Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին՝ նշելով, որ վերջին օրերն ամենացավալին էին իր կյանքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում