00:03 7 նոյեմբերի, 2020Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Սոչին» 1:1 հաշվով է ավարտել «Ուֆայի» դեմ տնային հանդիպումը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել է «Սոչիի» հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չի ստացել: «Սոչին» 23 միավորով 5-րդ տեղում է:
Состав на сегодняшнюю игру.#СочиУфа pic.twitter.com/eDN5jHeqn3
— Футбольный клуб «Сочи» (@pfcsochi) November 6, 2020
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրիկ Վարդանյանը վերադարձը խաղադաշտ նշել էր գոլային փոխանցումով: Նոյեմբերի 5-ին նա «Սոչիի» Մ-19 թիմի մեկնարկային կազմում մասնակցել էր «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի երիտասարդական առաջնության 9-րդ տուրի խաղին (2:0)՝ հանդես գալով 58 րոպե:
22-ամյա Վարդանյանը «Սոչիի» կազմում մարզումները վերսկսել է հոկտեմբերի 11-ից: Նա նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.