15:02 6 նոյեմբերի, 2020Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլովանի» դեմ խաղում իր ձևակերպած դուբլը նվիրել է Հայաստանին:
«Ցանկանում եմ այս դուբլը նվիրել իմ հայրենիքին՝ Հայաստանին, իմ բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք այս պահին Արցախում պաշտպանում են իրենց հայրենիքը:
Ազգի համար այս ծանր պահին իմ դուբլը փոքրիկ նվեր է հայերին: Փա՜ռք հայ հերոսներին, առա՜ջ Հայաստան: Հաղթելու ենք»,- Ադամյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ L խմբում գերմանական «Հոֆենհայմը» տանը 5:0 հաշվով հաղթեց «Սլովանին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և դարձավ դուբլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.