Դրագոևիչ. Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը Հայաստանին նվիրելու համար

23:08   15 հոկտեմբերի, 2020

Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը հայտարարել է, որ Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակը Հայաստանին նվիրելուց հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից:

«Ամեն ինչ բավականին բարդ ստացվեց, քանի որ ես չէի մտածում, որ Ինստագրամում կատարած սթորին կարող է այդպիսի աղմուկ առաջացնել: Ես հետաքրքրված չեմ քաղաքականությամբ, պարզապես աջակցում եմ մի երկրի, որտեղ ապրում եմ, աջակցում եմ մի ազգի, որին սիրում եմ:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, պահանջել, որ սպորտը չքաղաքականացվի: Այնուամենայնիվ, հավաքականում ինձ բոլորը ճիշտ են հասկացել և այդ առումով որևէ խնդիր չկա:

Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից, սակայն հասկանում էի, որ այդ ամենը ժամանակավոր է: Շնորհակալ եմ բոլոր հայերին, որոնք այդ պահին աջակցեցին ինձ»,- Դրագոևիչի խոսքը փոխանցում է Soccer24-ը:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականն առավելության էր հասել Ադրբեջանի նկատմամբ 2:0 հաշվով: «Հայաստանի համար»,- գրել էր Դրագոևիչը՝ կից տեղադրելով Չեռնոգորիայի հավաքականի՝ Ադրբեջանի դեմ խաղում տարած հաղթանակը նշելուց լուսանկար:

No description available.



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։