20:03  ,  10 հոկտեմբերի, 2020

Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է երրորդ տուրը:

C դիվիզիոնի երկրորդ խմբում Չեռնոգորիան Պոդգորիցայում 2:0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի թիմի նկատմամբ: 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Ստեֆան Յովետիչը, իսկ 71-րդ րոպեին Իգոր Իվանովիչը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Խմբի մյուս խաղում Լյուքսեմբուրգը 2:0 հաշվով հաղթել է Կիպրոսին: Դուբլի հեղինակ է դարձել Դանել Սինանին:

Ազգերի լիգա, C դիվիզիոն, 2-րդ խումբ

Չեռնոգորիա – Ադրբեջան՝ 2:0 (տեսանյութ)

Ստեֆան Յովետիչ, 9, Իգոր Իվանովիչ, 71

Լյուքսեմբուրգ – Կիպրոս՝ 2:0 (տեսանյութ)

Դանել Սինանի, 12, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում