Հայաստան - Ալբանիա հանդիպումը չեղարկվեց

17:03   5 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Չեղարկվել են նաև Հայաստան - Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:

ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան - Վրաստան Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:

ՈւԵՖԱ-ի մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան - Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան - Ալբանիա և Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈւԵՖԱ:

Հիշեցնենք, որ այս ամիս Հայաստանի հավաքականն ունի ևս 2 հանդիպում: Հոկտեմբերի 11-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կհյուրընկալի Վրաստանի թիմին, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.