Նուրմագոմեդովի և Մաքգրեգորի ռևանշը տեղի չի ունենա

12:15   25 հունիսի, 2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը հայտարարել է, որ Նուրմագոմեդովը երկրորդ անգամ չի մենամարտի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Մաքգրեգորը խոսում է ռևանշի մասին, սակայն Խաբիբը հնարավորություն չի տա նրան: Եթե Մաքգրեգորը ռևանշ է ցանկանում, ապա պետք է առնվազն 3 մենամարտում հաղթանակ տանի»,- Ալի Աբդել-Ազիսի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մաքգրեգորը մենամարտել են 2018 թվականի հոկտեմբերին: Ռուսաստանցի մարզիկը հաղթանակ էր տարել խեղդող հնարքով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։