12:05  ,  7 հունիսի, 2020

Մաքգրեգորը երրորդ անգամ հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերթական անգամ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Ողջույներ տղաներ, ես որոշել եմ հեռանալ մարտերից։ Շնորհակալ եմ բոլորին զարմանալի հիշողությունների համար։ Հրաշալի ճանապարհ էր։

Ահա իմ եւ մորս լուսանկարը Լաս Վեգասից աշխարհի չեմպիոնի տիտղոսներիցս մեկը նվաճելուց հետո։ Ընտրիր քո երազանքի տունը, ես սիրում եմ քեզ։ Ինչ ցանկանաս, քոնն է»,- գրել է Մաքգրեգորը Թվիթերում՝ հրապարակելով մոր հետ լուսանկար։

Նախկինում Մաքգրեգորն արդեն երկու անգամ հայտարարել է կարիերան ավարտել մասին, բայց դարձյալ վերադարձել է մեծ սպորտ։

Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը Մաքգրեգորին խոստացել էր տիտղոսային մենամարտ։

Նախորդ անգամ Մաքգրեգորը կիսամիջին քաշային դիվիզիոնում նոկաուտի էր ենթարկել Դոնալդ Սերոնեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English