«Սպիտակամորթների կյանքը կարևոր է». Յուրահատուկ ակցիա՝ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման ժամանակ

10:16   23 հունիսի, 2020

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման ընթացքում անհայտ անձինք յուրահատուկ ակցիա են իրականացրել:

Հանդիպման ընթացքում «Էյթիհադ» ստադիոնի երկնքում հայտնվել է պաստառ՝ «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» գրությամբ: 

Այս կերպ ակցիայի կազմակերպիչներն իրենց դժգոհությունն են հայտնել աշխարհում սկսված Black Lives Matter (Սևերի կյանքը կարևոր է) հակառասիստական շարժումից: Պրեմյեր լիգայում հանդիպումների մեկնարկից առաջ ֆուտբոլիստները ծնկի են գալիս՝ իրենց աջակցությունը հայտնելով հակառասիստական շարժմանը: «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչներն այս քայլը համարել են նվաստացուցիչ և վիրավորական:

«Բարնլին» հայտարարել է, որ դատապարտում է «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչների գործողությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։