01:06  ,  23 հունիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ոչ մի հնարավորություն չտվեց «Բարնլիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում ընդունել էր «Բարնլիին»:

Իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Իրենց հաշվին դուբլ գրանցեցին անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը և ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը: Աչքի ընկավ նաև իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան:

Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 63 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Բարնլին» ունի 39 միավոր և 11-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմյեր լիգա, 30-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0

Ֆիլիպ Ֆոդեն, 22, 63, Ռիյադ Մահրեզ, 43, 45+3, Դավիդ Սիլվա, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում