12:47 4 հունիսի, 2020Բասկետբոլի ազգային ասոցիացիան հունիսի 4-ին որոշում կընդունի վերսկսել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրը նշում է, որ 22 թիմերի մասնակցությամբ NBA-ի մրցաշրջանը կվերսկսվի Disney World-ում և կանցկացվի առանց հանդիսականների:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019/20 մրցաշրջանի չեղարկման դեպքում NBA-ը միայն հեռուստատեսային իրավունքի վաճառքից կկորցնի ավելի քան 900 միլիոն դոլար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.